Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

«Քեսաբում տեղի ունեցածը Թուրքիայի պատասխանն էր Ղրիմի դեպքերին»

«Քեսաբում տեղի ունեցածը Թուրքիայի պատասխանն էր Ղրիմի դեպքերին»
27.03.2014 | 11:17

ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, խոսելով հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշում է, որ միամտություն կլիներ մտածել, թե Քեսաբի վրա հարձակումն անսպասելի էր։ «Նման բան չէր կարող լինել, բոլորը պետք է կանխատեսեին դեպքերի այսպիսի զարգացումը։ Կան տեսագրություններ, որ թուրքական սահմանային 8 անցակետերից առանց որևէ խնդրի գրոհայիններն անցել են Քեսաբ։ Թուրքիան այսօր էլ շարունակում է մնալ անկանխատեսելի պետություն հարևանների համար՝ դրանով ստեղծելով սպառնալիք հարևան երկրների ժողովուրդների համար։ Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վաղը հարմար պահին Թուրքիան նման քաղաքականություն չի փորձի իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Կարծում եմ նաև, որ Քեսաբում տեղի ունեցածը Թուրքիայի պատասխանն էր Ղրիմի դեպքերին»,- նշում է Գևորգ Մելքոնյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ